Կյանքը
/ 1959թ., փետրվարի 25 – 2014թ., դեկտեմբերի 7 /
Գրող, բանաստեղծ եւ թարգմանիչ Սամվել Հենրիկի Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Թալինում։ Ավարտել է Լենինականի (այժմ` Գյումրի) թիվ 20 միջնակարգ դպրոցը, այնուհետեւ` Երեւանի Վ․ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը (1983թ. )։ Աշխատել է «Աստղիկ» հանդեսում, ապա եղել է ետխորհրդային մամուլի առաջին մի քանի թերթերի ՝ «Անդրադարձ»-ի, «Ար»-ի, ՙԲանբեր՚-ի գլխավոր խմբագիրը, իր ներդրումն ունենալով անկախության հաստատման շրջանի մամուլի կայացման գործում. Հենց Սամվել Մկրտչյանի ձեռագրի և սկզբունքների շնորհիվ հիշյալ պարբերականները կմնան հայ մամուլի պատմության մեջ իրապես չորրորդ իշխանության՝ հրապարակախոսության, ազատախոհության, գրական ճաշակի չափանիշներ սահմանող նմուշներ: Սամվել Մկրտչյանը աշխատել է նաեւ «Առավոտ» օրաթերթում եւ Հայաստանի ԳՄ պաշտոնաթերթ «Գրական թերթ» -ում: Հայաստանում եւ արտերկրում հրապարակվել են Սամվել Մկրտչյանի հեղինակած հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ ։ 2002 թվականին հիմնել եւ մինչ իր մահը խմբագրել է «Արտասահմանյան գրականություն» թարգմանական եռամսյա հանդեսը: Չափազանցություն չի լինի պնդել, որ Սամվել Մկրտչյանը թարգմանչական իր նվիրյալ գործունեությամբ նոր իմաստ ու շունչ հաղորդեց Թարգմանչաց տոնին. ոչ միայն իր մեկը մյուսից գերազանց թարգմանությունների շնորհիվ, այլև թարգմանական գրականությունը մեծ ճանապարհի վրա դնելու բոլորանվեր ջանքով, իր խմբագրած հանդեսում հրապարակելով բացառապես բնագրերից և բարձրաճաշակ ընտրությամբ արված թարգմանություններ:
Սամվել Մկրտչյանը Հայաստանի գրողների միության անդամ էր 1995 թվականից։ «Կանթեղ» մրցանակի դափնեկիր է։ Պարգեւատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ՙԳրիգոր Նարեկացի՚ հուշամեդալով։
Սամվել Մկրտչյանի կազմած հայ պոեզիայի անգլերեն անթոլոգիաները վաճառվում են Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահագնների առաջատար գրախանութներում։ Իսկ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում՝ Ջեյմս Ջոյսի թանգարանում, Սամվել Մկրտչյանի ՙՈւլիսեսի՚ հայերեն թարգմանությունը իր պատվավոր տեղն ունի այդ գրքի եզակի թարգմանությունների շարքում։ ՙՈւլիսեսի՚ թարգմանությունը գրական սխրանք էր, որով հայ ժողովուրդը վերահաստատեց մշակութաստեղծ ժողովուրդների շարքում լինելու իր իրավունքը: Սերունդները դեռ կգնահատեն Ս. Մկրտչյանի ամբողջ գրական- թարգմանչական, քաղաքացիական և մշակութային բազմաշերտ գործունեությունը. Սամվել Մկրտչյանն այլեւս հայ մեծերի փաղանգի մեջ իր պատվավոր տեղում է՝ մշակութային հեղափոխություն իրագործած հունադավան առաջին թարգմանություններից հետո, Մասեհյանի թարգմանություններից հետո ՙՈւլիսեսի՚ թարգմանությունն է դարակազմիկ եւ մտավորականության միջոցով դեռ ազդելու է հանրային գիտակցության ու կեցության վրա:
Պատկառանք է ազդում անգլերենից հայերեն Սամվել Մկրտչյանի թարգմանած գրքերի հենց միայն ցանկը։
Սամվել Մկրտչյանի գրական ժառանգությունը
1. Շեքսպիր, Երկեր (Սոնետներ, Վեներա և Ադոնիս, Սիրուհու տրտունջը), ԵՊՀ, Ե., 1991։
2. Թ. Ս. Էլիոթ, Մեռյալ երկիր, «Ապոլոն», Ե., 1991։
3. Վիլյամ Սարոյան, Իմ անունն է Սարոյան, «Նաիրի», Ե., 1992։
4. Վիլյամ Ֆոլքներ, Արջը, «Նաիրի», Ե., 1992։
5. Բիթլզ, Երգեր, «Սահակ Պարթև»,Ե., 1992։
6. Լուիս Քերոլ, Ալիսը Հրաշքների աշխարհում և Ալիսը Հայելու
աշխարհում (չափածո), «Սամսոն» հրատարակչություն, 1994։
7. Ր. Քիփլինգ, Պատմվածքներ հենց այնպես (չափածո), «Սամսոն»
հրատարակչություն, 1995։
8. Ruben Angaladyan, Essays (Ռուբեն Անգալադյան, Էսսեներ), Yerevan, 1995:
9. Անգլիական և ամերիկյան պոեզիա, «Նոր-Դար», Ե., 1998։
10. Սամվել Մկրտչյան, Ավետարան ըստ Հուդայի, «Նոր-Դար»,Ե., 1998։
11. Shoushing Dansabedian, Collected Poems (Շուշանիկ Տասնապետյան,
Բանաստեղծություններ), Yerevan, Nor-Dar Publishers, 1999:
12. Vahe Armen, Scream and Other Poems. Van Arian Publishers (Վահե
Արմեն, Ճիչ եւ այլ բանաստեղծություններ), Yerevan, 2000:
13. Վիլյամ Ֆոլքներ, Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ, «Վան Արյան», Ե., 2001։
14. Հերման Մելվիլ, Պատմվածքներ, «Վան Արյան», Ե., 2001։
15. Շեքսպիր, Լուկրեցիայի պատվազրկումը, ՀԳՄ հրատարակություն, Ե., 2003։
16. Սամվել Մկրտչյան, Imagine կամ կյանքը ժամանակավոր
մեկուսարանում, Հեղինակային հրատարակություն, Ե., 2004։
17. Թ.Ս. Էլիոթ, Քերթվածներ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2004։
18. Շեքսպիր, Սոնետներ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2004։
19. Modern Eastern Armenian Poets. Nairi Publishers (Արեւելահայ արդի
բանաստեղծություններ), Yerevan, 2004:
20. Վիլյամ Միքայելյան, Հին լեզու, «Տիգրան Մեծ», Ե., 2005։
21. Սամվել Մկրտչյան, Թարգմանություններ (2 հատորով),
Հեղինակային հրատարակություն, Ե., 2009։
22. Ջեյմս Ջոյս, Ուլիսես, Հեղինակային հրատարակություն, Ե., 2012։
23. Լենըրդ Քոհեն, Երգեր սիրո և ատելության, «Հայրապետ», Ե., 2012։
24. Կ. Հովհաննիսյան, Գերդաստան ստվերաց, «Տիգրան Մեծ», Ե., 2012։
25. Selected Armenian Poets. Hayrapet Publishers (Հայ բանաստեղծների ընտրանի), Yerevan, 2012:
26. Չարլզ Բուքովսկի, Ամբոխի հանճարը, «Հայրապետ», Ե., 2013։
27. Շեքսպիր, Սոնետներ, պոեմներ, բանաստեղծություններ,
Հեղինակային հրատարակություն, Ե., 2013։
28. Թ.Ս. Էլիոթ, Չորս կվարտետ, Հեղինակային հրատարակություն, Ե., 2013։
29. Վիլյամ Սարոյան, Անունս Սարոյան է, «Անտարես», Ե., 2014։
30. Թ.Ս. Էլիոթ, Բանաստեղծություններ, «Անտարես», Ե., 2014։
31. Ջեյմս Ջոյս, Ուլիսես, «Անտարես», Ե., 2014։
32. Վիլյամ Ֆոլքներ, Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ, Հեղինակային
հրատարակություն, Ե., 2014։
33. Է.Է. Քամինգս, 42 բանաստեղծություն, Հեղինակային
հրատարակություն, Ե., 2014։
34. Անգլիական և ամերիկյան բանաստեղծություն, Հեղինակային
հրատարակություն, Ե., 2014։
35. Yeghishe Charents, 40 Poems. Charents Memorial House (Եղիշե Չարենց, 40 բանաստեղծություն), Yerevan, 2012։
36. A New Word Order And Other Graffiti, by Samvel Mkrtchyan,
(Բանաստեղծություններ), Հեղինակային հրատարակություն, Ե., 2014։
37. Վիլյամ Շեքսպիր, Միջամառային գիշերվա երազ, «Անտարես», Ե., 2016։