Ջորջ Հարիսըն. Տուր ինձ սեր

Տուր ինձ սեր,
Տուր ինձ Տեր,
Հաշտություն անաղարտ.
Տուր ինձ լույս,
Տուր ինձ հույս,
Ինձ մի թող անավարտ.
Տուր ինձ հենք,
Որ ապրենք
Ծանրակիր բեռան տակ,
Եվ հոգով ու սրտով Քեզ հպվենք,
Ով իմ Տեր:
Բռնիր ձեռքս անկամ,
Որ ես Քեզ հասկանամ,
Ով Տեր:
Տուր ինձ սեր,
Տուր ինձ, Տեր,
Հաշտություն անաղարտ.
Տուր ինձ լույս,
Տուր ինձ հույս,
Ինձ մի թող անավարտ:
← նախորդը։ Էդվարդ Քամինգս. ես կրում եմ քո սիրտը


→ հաջորդը։ Վիլյամ Շեքսպիր. Սոնետներ